Դպրություն

Ինչո՞ւ դառնալ «Դասավանդիր Հայաստան» ծրագրի մասնակից․ «Դպրություն»

Յուրաքանչյուր երեխա անկախ իր ծննդավայրից իրավունք ունի ստանալ այնպիսի կրթություն, որը կբացահայտի իր ներուժը և հույս կներշնչի ապագայի հանդեպ:

«Դասավանդիր Հայաստան» ծրագրի առաքելությունն է բարելավել կրթության հասանելիությունը Հայաստանի բոլոր երեխաների համար:

Այս նպատակի համար հիմնադրամը հավաքագրում և վերապատրաստում է բուհերի շրջանավարտների, որոնք երկու տարի դասավանդում են Հայաստանի և Արցախի ամենակարիքավոր դպրոցներում:

Նրանց օրինակով նոր չափանիշ է սահմանվում բոլոր ուսուցիչների համար: Երիտասարդ մասնակիցները ոչ միայն նպաստում են երեխաների անհատական զարգացմանը և ակադեմիական գիտելիքների աճին, այլև համայնքների զարգացմանը՝ ծավալելով արտադասարանական գործունեություն համայնքների ներսում:

Վերջնարդյունքում ծրագիրը մասնակիցներին նաև անձնային աճի բազում հնարավորություններ է ընձեռում:

Զրույց Արցախում և Լոռու մարզում իրականացվող ծրագրի շրջանավարտների հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button