ԿարևորՀասարակություն

ՌԴ նախագահի հրամանագրով պարգեւատրվել են Արամայիս Կամալովը, Դավիթ Հասրաթյանը եւ Ժաննա Հակոբյանը

Ռուսաստանում 20 բժիշկներ են պարգևատրվել  Վլադիմիր Պուտինի հրամանագրով՝ կորոնավիրուսի դեմ պայքարում մեծ ներդրում ունենալու և մասնագիտական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնուրացության համար: Հրամանագիրը տեղադրված է իրավական տեղեկատվության միասնական պորտալում:

ՌԴ նախագահի հրամանագրով Ալեքսանդր Նևսկիի շքանշանով պարգևատրվել է Մոսկվայի պետական համալսարանի (ՄՊՀ) Բժշկական գիտակրթական կենտրոնի տնօրեն, ուրոլոգ, ՌԴ Գիտությունների ակադեմիայի անդամ, բժշկական գիտությունների դոկտոր Արամայիս Քամալովը:

Պարգևատրման արժանացած մասնագետների ցանկում ընդգրկվել են նաև ՄՊՀ-ի բուժկենտրոնի այլ աշխատակիցներ Դավիթ Հասրաթյանը, որն արժանացել է Պիրոգովի շքանշանին, և Ժաննա Հակոբյանը, որին շնորհվել է Ռուսաստանի առողջապահության համակարգի վաստակավոր աշխատակցի պատվավոր կոչումը:

Back to top button