ԿարևորՀասարակություն

ՍԴ-ն այսօր նախագահ և փոխնախագահ չի ընտրել

ՍԴ դատավորներն այսօր ՍԴ նախագահ չեն ընտրել, լրագրողներին հայտնել է ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը: Նա ասել է, որ օրակարգային նիստն ընդմիջվել է աշխատանքային օրվա ավարտով և կշարունակվի վաղը ժամը 11-ից:

«ՍԴ-ն անցում չի կատարել օրակարգային հարցերին՝ նախագահի և փոխնախագահի ընտրությանը, քննարկամն առարկա են դարձել կազմակերպական և տեխնիկական հարցեր, այդ թվում՝ մի քանի լրատվամիջոցների դիմում-խնդրանքները, որոնք առնչվում էին նիստի լուսաբանմանը լրատվամիջոցների կողմից: ՍԴ-ն, այդուհանդերձ, տևական քննարկումներից հետո նպատակահարմար չհամարեց դիմում-խնդրանքի բավարարումը»,-ասել է Շաթիրյանը:

Back to top button