Արմատներ

Սիրանուշ Խաչատրյանի «Արի պարի քոչարի» նախագիծը․ «Արմատներ»

Սիրանուշ Խաչատրյանն արդեն երկար տարիներ բնակվում է Ֆրանսիայում: Ինչպես յուրաքանչյուր հայրենիքից հեռու, բայց հայրենիքի կարոտվ ապրող մարդ՝ փորձել է յուրովի ներդրում անել հայրենի մշակույթը տարածելու գործում՝ նախաձեռնելով և կյանքի կոչելով «Արի պարի քոչարի» նախագիծը, որին մասնակցել են բազմաթիվ խմբեր և անհատ կատարողներ Հայաստանից և սփյուռքից։

«Արի պարի քոչարի» կարելի է ասել հաջողված բառախաղ, որն իրականում դարձել է մեծ, լուրջ նախաձեռնություն, որը կարողացել է համախմբել աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայ պարասերներին:

Նախաձեռնությանը միացել են ոչ միայն պարող խմբերը, այլև երաժիտ-կատարողներ, արդյունքում ստացվել է հետաքրքիր մշակութային իրադարձություն, իսկ թե որտեղի՞ց ու ինչպե՞ս է սկսվել, ի՞նչ ընթացք է ունեցել, ի՞նչ է տվել կամ ի՞նչ կտա այս նախաձեռնությունը հատկապես Հայաստանից դուրս ապրողներին, հետո ի՞նչ կարող է դառնալ, ի՞նչ դժվարություններ են եղել, ինչպե՞ս է կարողացել մասնակիցներին ընտրել կամ ընդգրկել, այդքան մարդու ներգրավել այսպիսի նախաձեռնության շուրջ, կարճ ասած՝ ինչո՞ւ է անցավ գլուխը դրել ցավի տակ, կպատմի ինքը՝ Սիրանուշ Խաչատրյանը։

Back to top button