ԿարևորՍպորտ

Շախմատային տոն. Մխիթար Հայրապետյանը և Հայկ Մարությանը՝ Երևանի գավաթի խաղարկությանը

Սեպտեմբերի 21-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի է ունեցել Երևանի գավաթի առաջնության արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողությունը: Խաղարկությունը նվիրված էր Անկախության օրվան և տևեց 15 օր:

Գավաթի հանձնմանը մասնակցել են Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, շախմատիստներ: Գավաթի խաղարկությունն անցկացվել է առաջին անգամ և բարձր մակարդակով կազմակերպվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի կողմից՝ ոչ միայն ցուցադրելով դիտարժան խաղ, այլև գրավելով շախմատային միջազգային հանրության ուշադրությունը: 500 շախմատիստներ վիճարկեցին գավաթը, անցան օնլայն ու օֆլայն մրցապայքարով:

Քաղաքային գավաթը ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանն անձամբ է հանձնել խաղարկության հաղթող, գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանին: Պակաս ուժեղ չեն եղեել եզրափակչի մասնակից մյուս 7 գրոսմայստերները՝ Զավեն Անդրիասյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հովիկ Հայրապետյանը:

Գրոսմայստերների անունից նրանց ժամեր տևած համառ պայքարն ու հաղթանակները նվիրվել են 29–ամյա անկախ Հայաստանին:
Մրցանակային հիմնադրամը կազմում էր 1 մլն 800 հազար ՀՀ դրամ:

Back to top button