Հայագիտակ

Թուրքիան չներեց Նուբար Փաշային՝ Հայկական հարցի լուծման միջազգային բանակցություններին մասնակցելու համար․ «Հայագիտակ»

Զարմանալի համեստ, զուսպ,ռոմանտիկ մարդ էր Պողոս Նուբարը, որը ճակատագրի բերումով զբաղվում էր ազգային կարևոր, պատասխանատու գործերով։

Թուրքական կառավարությունը չներեց մեծ գործարարի մասնակցությունը Հայկական հարցի լուծման միջազգային բանակցություններին և նրան հեռակա մահվան դատապարտեց։

Պողոս Նուբարը որպես քաղաքագետ շատ միամիտ էր։ Նա շատ բաներ չէր հասկանում կուսակցական ինտրիգներից։ Առաջին հանրապետության օրոք ներկայացնելով Սփյուռքը, նա մրցակից էր հանդիսանում Ավետիս Ահարոնյանին։

Ամբողջ կյանքում սիրեց միայն իր կնոջը՝ Մարիին և ցմահ հավատարիմ մնաց նրա հիշատակին։

Ցուցադրել ավելի
Back to top button