ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Թատրոնն օրենքի կարիք չունի․ մշակույթի փոխնախարար

Արդյո՞ք  պետք է ունենալ կինոյի ու թատրոնի մասին  առանձին օրենքներ։ Մշակույթի փոխնախարար Արա Խզմալյանը կարծում է, որ հատկապես թատրոնի ոլորտն օրենքով կանոնակարգելու  անհրաժեշտություն չկա։

«Ի՞նչ են ակնկալում թատրոնի մասին  օրենքից։ Ինչ որ ուզում են,  այլ օրենսդրական ակտերով կանոնակարգվում է։ Մենք ի՞նչու  ենք ոլորտը ծանրաբեռնում այլ օրենքներով»,-ասում է Խզմալյանը։

Փոխնախարարը ողբերգական չի  համարում  թատրոնների  փակման հեռանկարը, բայց  նաև շեշտում  է, որ  այդ  ուղղությամբ որևէ հապճեպ, անհիմն  ու թաքուն  որոշում չի կարող  կայացվել։

«Ռադիոլուրի  հյուրասրահ»-ում խոսել ենք նաև  մեկենասության ինստիտուտի,  պետական դրամաշնորհների  բաշխման  ու սպասվող  փառատոնների մասին։ 

Ցուցադրել ավելի
Back to top button