Հաջողության նոտա

Երբ երկնքում ես բոլորից վեր ես ու Աստծուն մոտիկ․ «Հաջողության նոտա»

Ավիացիայում «ես» չկա, միայն «մենք»՝ ասում է Քաղաքացիական ուղղաթիռների էսկադրիլիայի հրամանատար Ստեփան Նիկողոսյանը։ Թեև վախենում է բարձրությունից, բայց ընտրեց բարձրությունն ու թռիչքները:

Նրա մարտական ուղին սկսվեց 1988թ․-ին, երբ առաջին անգամ ուղղաթիռով զենք տարավ Արցախ եւ չհասած Ստեփանակերտ՝ վայրէջք կատարեց անտառի բացատում, որտեղ ազատամարտիկները սպասում էին նրան, եւ դա այն դեպքում, երբ խորհրդային զորքերի ներկայացուցիչները մանրազնին ստուգում էին ուղղաթիռներով տեղափոխված բեռները:

Back to top button