ԿարևորՄշակույթ

Հրանտ Էլչյանի մուգ, բայց բամզաժանր կտավները

Կապանում գեղանկարիչ Հրանտ Էլչյանը առանձնանում է իր ձեռագրով․ այն է՝ կտավները ընդգծված մուգ գույներով են։ Բազմաժանրություն կա նրա կտավներում։ Արտացոլել է նաև Արցախյան գոյամարտից դրվագներ։ Ունի ավելի քան վեց հարյուր կտավ ու տասնյակ ցուցահանդեսներ Հայաստանում ու նրա սահմաններից դուրս:

Կապանի ամենագողտրիկ տարածքներից մեկը գեղանկարիչ Հրանտ Էլչյանի արվեստանոցն է։ Հունան Ավետիսյան փողոցում է գտնվում։ Լուսավոր, բայց նեղ տարածք է, դժվարանում ես առաջ շարժվել։ Փոխարենը այստեղ կտավները ուժեղ էներգիա ունեն, որ ստիպում են մտնել արվեստանոց։ 

Կտավներն առաջին հայացքից հակադիր տրամադրություններ են արտահայտում: Այդ կտավներում տարբեր թեմաներ են, տարբեր հերոսներ՝ արարված մուգ գույներով։ Հրանտ Էլչյանը մասնակցել է Գեղանուշի ինքնապաշտպանական մարտերին։ Նրա ստեղծագործական վաղ շրջանը աչքի է ընկնում հայրենիքի վշտերին վերաբերող թեմաներով։ Արցախյան գոյամարտի ժամանակ ինքն իերն  նկարեց, ինքնանկարում հետ է նայում, դեպի լեռնային երկիրը՝ կարոտով ու մորմոքով: Դրան հաջորդեցին Սումգայիթ, Երկրաշարժ, Արահետ դեպի Նախիջևան եռանկարները, որոնք իրենց մեջ մեր ժողովրդի վիշտն են կրում: Այնուհետև նրա նախասիրությունը բազմաժանրությունն է, ինչպես ինքն է ասում՝ այն ծնվում է աշխատանքի ռիթմից։

«Երբեմն-երբեմն չենք բավարարվում արտաքին աշխարհի վերարտադրությամբ, երբեմն նաև մենք ուզում ենք ինքներս մեզ գտնել մեր մտքերի մեջ և այն դարձնել կտավ և դրան մենք նաև տալիս ենք թեմատիկա, տրամադրություն, շունչ, ինչպես երաժշտական ցանկացած մի փոքրիկ գործ, մի փոքրիկ սուիտ»։

Սարտ, Մարկես, Կամյու․ գրականության այս հսկաներն են զարգացրել Հրանտ էլչյանի աշխարհայացքը։

«Մայրս գրադարանում հավաքարարուհի էր, ամեն անգամ, որ գնում էի փայտ կտրելու՝ մի գիրք գնացել կարդացել եմ , դա եղել  է իմ ամբողջ ինքնակրթության խոհանոցը։ Որպեսզի դու կարողանաս հրաշալի նկարիչ լինել դու պետք է կարողանաս ընկալել  Վիվալդիի երաժշտությունը, Բախի, թե Բեթհովենի ստեղծագործությունը և այլոց»։

Հրանտ Էլչյանի խոսքովч մեզանում այսօր արտանկարչությունը ծաղկում է . «Համակարգիչներից արտագրում են և տակին երբեմն առանց ամոթ զգալու գրում են իրենց անուն ազգանունը, սակայն միևնույնն է գրագետ, ինտելեկտուալ մարդը գիտի, որ այս վրձնահարվածը Սարյանի գործն է, այս վրձնահարվածը՝ Խաթլամաջյանի։ Այս կտավի այս մասը Մինաս Ավետիսյանից թրցվել է»։ 

Չնայած սրան, Հրանտ Էլչյանը շարունակում է իր կտավների միջոցով գովերգել հայրենի բնության գեղեցկությունը, առհասարակ այն առողջ երևույթները, որոնք մեր աչքի առաջ են։ Ունի ավելի քան վեց հարյուր կտավ, տասնյակ ցուցահանդեսներ է կազմակերպել Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Նրա մի շարք աշխատանքներ գտնվում են տարբեր մասնավոր հավաքածուներում ՝ Մոսկվա, Սարատով, Պետերբուրգ, Լոս-Անջելես և այլն:

Ցուցադրել ավելի
Back to top button