ԿարևորՀասարակություն

Զվարթնոցի տաճարում մեկնարկել է «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը

Զվարթնոցի տաճարում մեկնարկել է «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը:   

2019 թ. սկիզբ է դրվել «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը, որն արդեն ավանդույթ է դառնում, որ տեղի է ունենում սեպտեմբերի 21-ին:

Հաղորդաշարի հերոսներից 12-ը ստանում են «Մեր ժամանակների հերոսը» մրցանակը: Եվս մեկն էլ արժանանում է գլխավոր մրցանակի, որը հանձնում է ՀՀ վարչապետը: 

Այս տարի նաև երկու հատուկ մրցանակ է նախատեսված: Կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի համար խորհրդանշական մրցանակ կստանան բուժաշխատողները, իսկ հուլիսյան հերոսական մարտերի համար՝ զինվորականները:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել էր՝ արդեն երկրորդ տարին Անկախության օրը կնշվի՝ մեծարելով ՀՀ քաղաքացուն:

Ցուցադրել ավելի
Back to top button