ԿարևորՄիջազգային

Կորոնավիրուսից մահացել է Ուզբեկստանի փոխվարչապետը

Կորոնավիրուսի պատճառով մահացել է Ուզբեկստանի փոխվարչապետ Ուկտամ Բարնոևը, հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով երկրի կառավարությանը կից գործող օպերատիվ շտաբին:

Ուկտամ Բարնոևը  56 տարեկան էր:

Հուլիսի վերջին կորոնավիրուսի հետևանքով առաջացած բարդացումներից մահացել էին երկրի խորհրդարանի ղեկավար Մուսա Երնիյազովը, այնուհետ՝ Ուզբեկստանի ֆինանսների փոխնախարար Երկին Տուրսունովը:

Ուզբեկստանում համավարակի ամբողջ ընթացքում գրանցվել է վարակման 51 235, մահվան՝ 429 դեպք: 

Back to top button