ԿարևորՀասարակություն

Յոթ քայլ՝ դեպի «Թումո Կողբ»

«Կողբ» հիմնադրամը հոկտեմբերին սահմանապահ Կողբ համայնքում գտնվող Զիկատար պետական արգելավայրում նախատեսում է տնկել 7000 ծառ։

«Ընդամենը 7 քայլ կատարելով՝ հեռու չեք գնա, բայց ծառատունկի մեր հարթակում 7 քայլ կատարելով՝ կօգնեք սահմանապահ Տավուշում ապրող հազարավոր երեխաների հասնել Թումո Կողբ»,- ասված է հիմնադրամի ֆեյսբուքի էջում։

Հիմնադրամը կոչ է անում մասնակցել «7 քայլ դեպի Թումո Կողբ» ֆլեշմոբին, ամրագրել անվանական ծառեր առցանց հարթակում և օգնել ավարտին հասցնել Թումո կենտրոնի շինարարությունը Կողբում։

Հավաքագրված ամբողջ գումարն ուղղվելու է «Սիմոնյան» կրթական հիմնադրամի հետ համատեղ Կողբում կառուցվող Թումո ստեղծարար կենտրոնի շինարարությանը։ Կենտրոնից անվճար օգտվելու են Կողբ, Նոյեմբերյան, Բերդավան և այլ համայնքների 1000-ից ավելի պատանի։

Back to top button