ԿարևորՀասարակություն

Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենա է այրվում (լրացված)

16:10

Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 11։38-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Մեղրի-Վարդանի ձոր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող բեռնատար ավտոմեքենայում, որը, ըստ նախնական տվյալների, տեղափոխում էր 24 տոննա կարագ։

Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։33-ին։ Այրվել է բեռնախցիկը՝ բեռով։ Բեռնատար ավտոմեքենայի վարորդի ինքնազգացողությունը վատացել է․ վարորդը տեղափոխվել է Մեղրիի ԲԿ։

Իրականացվում են մարման աշխատանքներ։

14:58

Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ367+850 նոր հիմնանորոգված ճանապարհահատվածում բեռնատար ավտոմեքենա է այրվում։ Նշված հատվածը ժամանակավորապես երկկողմանի փակ է երթեւեկության համար։ Կատարվում են հրդեհաշիջման աշխատանքներ։

Back to top button