ԿարևորՄշակույթ

Գավառի թատրոնը բացեց իր 138-րդ թատերաշրջանը

Գավառ քաղաքի «Սեպտեմ լե Վալոն» այգում այսօր կազմակերպված մանկական ներկայացումով բացվել է Գավառի Լեւոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի 138-րդ թատերաշրջանը:

Ինչպես տեղեկացրել է Գավառի պետթատրոնի ռեժիսոր Արմեն Սաֆարյանը, քաղաքի մանկահասակ երեխաների համար բեմադրվել էր դրամատուրգ Գեւորգ Սարգսյանի «Կախարդական սփռոցը» ներկայացումը:

Մանուկներից բացի, ներկայացումը դիտել են մեծահասակները, ինչպես նաեւ՝ Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի քաղաքապետարանի ներկայացուցիչները:

«Արտակարգ դրություն հայտարարելուց հետո, ավելի քան յոթ ամիս, ներկայացում չէինք ունեցել: Եվ սա մեզ համար շատ հուզիչ եւ սպասված պահ էր, քանի որ վերջապես վերսկսել ենք մեր աշխատանքները: Ներկայացման մեջ խաղում էին թատրոնի երիտասարդ եւ միջին սերնդի դերասաններ Հովհաննես Օհանյանը, Սուսաննա Սարգսյանը, Ռուզաննա Պողոսյանը, Նորայր Հերգնյանը: Առաջիկայում սպասվում են շատ հետաքրքիր ծրագրեր: Մասնավորապես, հոկտեմբերի 3-֊ին նախատեսված է պրեմիերա արդեն թատրոնի դահլիճում՝ պահպանելով բոլոր հակահամաճարակային կանոները 60 հոգու համար»,-ներկյացրել է Արմեն Սաֆարյանը:

Back to top button