ԿարևորՄշակույթ

911. Լեդի Գագայի նոր տեսահոլովակը ՝ ոգեշնչված Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից

Լեդի Գագայի նոր տեսահոլովակը՝ «911»-ը, հիմնված է կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» կինոնկարի վրա:


«Այս կարճամետրաժ կինոնկարը շատ անձնական է ինձ համար, հոգեկան առողջության հետ կապված իմ փորձն է, և այն, թե ինչպես են իրականությունն ու երազները փոխկապակցվում ՝ ձևավորելով հերոսներ մեր մեջ և մեր շուրջը», — ասել է Լեդի Գագան Instagram-ի իր էջում:

«Մի բան, որ ժամանակին իմ ամենօրյա կյանքն էր, այժմ ֆիլմ է, իրական պատմություն, որն այժմ անցյալ է և ոչ թե ներկա: Դա ցավի պոեզիա է », — հավելել է նա:

Տեսահոլովակում երևում է նաև ֆիլմի պաստառը, իսկ ժապավենի վրա հայատառ գրված է «զգուշություն»:

Ստորև բերված են համեմատական կադրեր «911» -ից և ֆիլմից:

Ցուցադրել ավելի
Back to top button