ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Դիմակը՝ պատվաստանյութի փոխարեն

Հայաստանում  վերջին օրերին  կորոնավիրուսի թվերն աճել են։ Դա ցուցում է, որ զգոնությունը չպետք է կորցնել, ասել է ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ  Մերի Տեր–Ստեփանյանը։ Միևնույն ժամանակ նշել է, որ   համավարակը նոր թափ կարող է ստանալ, ինչը բնական  էվոլուցիոն գործընթաց է։

Երբ գործընթացը շարունակական է, շատ դժվար է կանխատեսումներ անել։ Միակ կանխատեսումն այն է, որ քանի դեռ կա ընկալ օրգանիզմ, ապա համաճարակային գործընթացը  կարող է ալիքաձև տատանումներ ունենալ։

Անդրադառնալով  դիմակներին՝ Մերի Տեր–Ստեփանյանն ասել է, որ  դիմակը թեև  անհարմար է, բայց  այսօր  կորոնավիրուսի դեմ պայքարի միակ զենքն է։  Ամբողջ աշխարհում որդեգրված քաղաքականությունը նույնն է։ Պետք չէ դրան վերաբերվել որպես թշնամի, այլ ընկալել որպես պաշտպան։

Back to top button