ԿարևորՀասարակություն

Բաժանվել է 2650 բազմակի օգտագործման տոպրակ

Սեպտեմբերի 12-ից 15-ը Եվրոպական միությունը՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, Քարֆուր Հայաստան և ՍՊԱՐ սուպերմարկետների հետ բաժանել են 2650 բազմակի օգտագործման տոպրակ, հայտնում են շրջակա միջավայրի նախարարությունից։

«Սահանափակենք միանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը։Եթե արդեն ստացել եք բազմակի օգտագործման տոպրակ, մի՛ մոռացեք օգտագործել այն: Համատեղ ջանքերով պետք է հաջողենք էկո-մշակույթի ձևավորման չափազանց կարևոր գործընթացում:

2022 թվականից Հայաստանում արգելվելու է միանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը։ Պատրաստվենք արդեն այսօր, – նշված է նախարարության տարածած հաղորդագրությունում:

Մի քանի փաստ պլաստիկ և բազմակի օգտագործման տոպրակների վերաբերյալ.

  • 1 Բազմակի օգտագործման  տոպրակը կարող է խնայել 22,000  պլաստիկ  տոպրակ
  • Յուրաքանչյուր անձ 1 պլաստիկ տոպրակն օգտագործում է ընդամենը միջինում 12 րոպե
  • Յուրաքանչյուր 200-ից ընդամենը 1 պլաստիկ տոպրակն է վերամշակվում
  • Աշխարհում յուրաքանչյուր րոպե օգտագործվում է 1 միլլիոն պլաստիկ տոպրակ
Back to top button