ԿարևորՍպորտ

Սենթ Լուիսի մրցաշարում Լևոն Արոնյանը հաղթել է Լենիեր Դոմինգեսին

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 2020 Saint Louis Rapid & Blitz օնլայն մրցաշարի արագ խաղի վերջին երեք տուրերում երկու պարտությունից հետո հաղթանակ է տարել ամերիկացի Լենիեր Դոմինգեսի նկատմամբ:

Մրցաշարում Լևոն Արոնյանն արագ խաղի 9 տուրերից հետո ամերիկացի Հիկարու Նակամուրայի և հնդիկ Պենտալա Հարիկրիշնայի հետ կիսում է 5-7-րդ տեղերը՝ 18 հնարավորից վաստակելով 9 միավոր: Առաջատարը 13 միավորով ամերիկացի Ուեսլի Սոն է:

Մրցանակային հիմնադրամը 250 հազար դոլար է, հաղթողը կստանա 50 հազար դոլար։ Առջևում են կայծակնային խաղի 18 տուրերը։ Մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 19-ին։

Ցուցադրել ավելի
Back to top button