ԿարևորՀասարակություն

Ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը կքրեականացվի

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ, 121 կողմ ձայնով ընդունել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է քրեականացնել ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը: 

ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով սահմանվում է, որ ցեղասպանության ուղղակի եւ հրապարակային հրահրումը պատժվում է ազատազրկմամբ` ութից տասը տարի ժամկետով:

Նույն արարքը, որը կատարվել է`զանգվածային լրատվության միջոցներով կամ համակարգչային համակարգի միջոցով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`պատժվում է ազատազրկմամբ` տասից  տասնչորս տարի ժամկետով:

Նույն արարքը, որը կատարվել է` կազմակերպված խմբի կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով` պատժվում է ազատազրկմամբ տասնչորսից քսան տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ:

Back to top button