ԿարևորՀասարակություն

Պետությունը քաղաքացու կողքին է. փլուզված շենքի բնակիչներին բնակարանի գնման վկայագրեր կտրամադրվեն

Այսօր կառավարությունը 182 մլն դրամ է տրամադրել օգոստոսի 26-ին պատահարի արդյունքում Յան Ռայնիսի փողոցի N1 շենքի փլուզված 12 բնակարանների սեփականատերներին՝ նոր բնակարան գնելու համար:

«Տրամադրված ելակետային տվյալների հիման վրա՝ հաշվարկվել է այդ ընտանիքների ելակետային աջակցության չափը: 1քմ շուկայական արժեքը տվյալ դեպքում 330 հազար դրամ է: Աջակցությունը տրամադրվելու է բնակարանների սեփականատերերին», -կառավարության նիստում ասել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի ԺՊ Արմեն Ղուլարյանը:

«Պետությունը քաղաքացու կողքին է»,- գրել է ֆեյսբուքի իր էջում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Back to top button