ԿարևորՀասարակություն

Մենք ականատես ենք եղել Ադրբեջանում Թուրքիայի ռազմական ներկայության տարրերի. Զոհրաբ Մնացականյան

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույց է տվել եգիպտական «Nile TV» հեռուստաընկերությանը: Հայ-ադրբեջանական սահմանին սանձազերծված ագրեսիայի մասին խոսելով, նա ասել է, որ այն շատ լուրջ մարտահրավեր էր խաղաղ գործընթացին և տարածաշրջանում կայունությանը.

«Աշխարհի բոլոր երկրները շատ զգույշ են եղել՝ չխթանելու էսկալացիայի հետագա սրացումը, և միայն Թուրքիան էր, որ ցուցաբերում էր շատ միակողմանի մոտեցում: Մենք ականատես ենք եղել Ադրբեջանում Թուրքիայի ռազմական ներկայության տարրերի, լուրեր ենք ստանում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների հավաքագրման և մեր տարածաշրջան փոխադրվելու մասին: Ուստի մենք չենք կարող անտարբեր լինել ապակայունացման և ագրեսիվ այս քաղաքականության նկատմամբ, որը ողջունելի չէ»:

Կրոնական երկխոսությունը, փոխադարձ հարգանքը, միասին ապրելու կարողությունը, քաղաքակրթությունների երկխոսությունը Եգիպտոսի հետ երկկողմ օրակարգի կարևոր մասն են: «Հանդուրժողականության, փոքրամասնությունների և կրոնական երկխոսության պաշտպանության խթանումը, փոխադարձ հարգանքը մեր արտաքին քաղաքականության առաջնահերություններից են»,- նշել է նախարարը:

Eng ⬇️ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը եգիպտական “Nile TV” հեռուստաընկերությանը Զոհրաբ Մնացականյան….

Gepostet von ՀՀ Արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia am Mittwoch, 16. September 2020
Ցուցադրել ավելի
Back to top button
Close