ԿարևորՀասարակություն

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 295 նոր դեպք, ապաքինվել է 162 մարդ

Սեպտեմբերի 17-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46671 դեպք, որոնցից 42231-ն` առողջացած, 925-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 2-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3232 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կատարվել է 252158 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 4319 թեստավորում, որից 4024-ը՝ բացասական արդյունքով։

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդության 295 նոր դեպք, 162 առողջացած:

Այլ պատճառներով մահվան դեպքերի թիվն անփոփոխ է՝ 283։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close