ԿարևորՀասարակություն

Դպրոցների բացման արդյունքը կերևա երկու շաբաթվա ընթացքում. ԱՆ փոխնախարար

Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը վերջին օրերին աճել է, թեև թեսթավորման թվերն էլ մեծ են, բայց, այնուամենայնիվ, միտումներն անհանգստացնող են, այսօր կառավարության նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փողոցներում խցանումները խոսում են այն մասին, որ սեպտեմբերի 15-ից հետո զգալիորեն աճել է քաղաքացիների շարժը: ՀՀ առողջապանության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը, համաձայնելով վարչապետի այս դիտարկման հետ, հավելել է, որ կատարված վերլուծությունը ցույց է տալիս՝ աճման միտումները կապված են մինչ դպրոցական շրջանի ակտիվացման հետ:

«Առաջիկա երկու շաբաթների ընթացքում կտեսնենք, թե դպրոցները բացելուց հետո ինչ արդյունք ենք գրանցում: Արտակարգ դրությունն ավարտվել է, բայց սահմանված սահմանափակումները պետք է պահպանել, թվերն էլ են ցույց տալիս, որ այդ կանոնների խիստ պահպանմամբ միայն կարելի է զսպել աճի միտումը, որպեսզի աշնանը չունենանք թվերի կտրուկ աճ»,-ասել է փոխնախարարը:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close