ԿարևորՄշակույթ

Աստեղային կազմով համերգ Լիտվայում՝ նվիրված ՀՀ անկախության 29-ամյակին

Հայաստանի անկախության հռչակագրի 30-ամյակին, ՀՀ անկախության 29-ամյակին և հայ-լիտվական բարեկամությանը՝ հանձինս Գեղամ Գրիգորյանի հիշատակին նվիրված բացառիկ համերգ տեղի կունենա աստեղային կազմով, որին կնախորդի այդ տարեդարձերին նվիրված ընդունելություն (սեպտեմբերի 18-ին), հայտնում են Լիտվայում ՀՀ դեսպանությունից:

Միջոցառումը կազմակերպվում է Լիտվայում ՀՀ դեսպանության, Վիլնյուսում ՀՀ պատվո հյուպատոսության և Լիտվայի ազգային օպերայի և բալետի կողմից։ Մեծ մաեստրոյի զավակները՝ անգերազանցելի Հասմիկ Գրիգորյանը, Վարդան Գրիգորյանը, լեգենդար բաս Բարսեղ Թումանյանը, լավագույն երիտասարդ տենորներից Հովհաննես Այվազյանը միասին Լիտվայի ազգային օպերայի նվագախմբի հետ հանդես կգան մեկ բեմի վրա։ Համերգը կվարի Գաբրիելե Մարտիրոսյանը։

«Մենք ոգևորված ենք, որ երկու տարվա աշխատանքներից հետո այս միջոցառումը հասցրեցինք իր եզրահանգմանը։Միաժամանակ սա Լիտվայի ազգային օպերայի և բալետի 101-րդ համերգաշրջանի բացման համերգն է, ինչն այն էլ ավելի առանձնահատուկ է դարձնում»,- նշված է դեսպանության տարածած հաղորդագրությունում ։

Ցուցադրել ավելի
Back to top button