ԿարևորՍպորտ

Saint Louis Rapid & Blitz. Արոնյանը կիսում է 1-2 տեղերը

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեպտեմբերի 15-ին մեկնարկած 2020 Saint Louis Rapid & Blitz օնլայն մրցաշարի արագ խաղի երեք տուրերում երկու հաղթանակ է տարել: Նա սևերով հաղթել է իրանցի Ալիռեզա Ֆիրուջային, ապա սպիտակներով առավելության է հասել Ալեքսանդր Գրիշչուկի նկատմամբ: Երրորդ՝ վերջին պարտիայում սևերով ոչ-ոքի է խաղացել Յան Նեպոմնյաշչիի հետ:

Երրորդ տուրից հետո Լևոն Արոնյանը 6 հնարավորից վաստակել է 5 միավոր և Պենտալա Հարիկրիշնայի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Յան Նեպոմնյաշչին և Ուեսլի Սոն 4-ական միավորով կիսում են 3-4 տեղերը, իսկ Մագնուս Կարլսենը 3 միավորով 5-րդ տեղում է:

Այսօր երեկոյան տեղի կունենա ևս 3 տուր: Արոնյանը սկզբում սևերով կմրցի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, ապա սպիտակներով կխաղա Հարիկրիշնայի հետ և օրվա վերջին խաղում սևերով կմրցի Ջեֆրի Սյոնի հետ:

Մրցանակային հիմնադրամը 250 հազար դոլար է, հաղթողը կստանա 50 հազար դոլար։ 10 մասնակիցները կանցկացնեն արագ խաղի 9 տուր եւ կայծակնային խաղի 18 տուր։ Մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 19-ին։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close