ԿարևորՏնտեսական

Աղմուկ հանած լռության հայկական ստարտափը

Պանդեմիայի օրերին ծրագրավորող Գագիկ Կյուրկչյանը ստիպված էր աշխատել տնից, ասում է` Krisp հավելվածը փրկել է իր կյանքը․

«Մեկ սենյականոց բնակարանում էինք ապրում, որտեղ աղմուկ էր և խանգարում էր ինձ այդ աղմուկը, հավելվածը փրկեց իմ կյանքը։ Արտասահմանյան իմ հաճախորդներին պատմում էի հայկական հավելվածի մասին և շատերը հարցնում էին ՝ արդյո՞ք ինձ չեն վճարել հավելվածը այդքան գովազդելու համար»։

Այնուամենայնիվ, հավելվածն ունի նաև իր բացասական կողմերը, որոնք նկատել է օգտատերը․«Հավելվածի բացասական կողմն այն է, որ թերևս հեռախոսների վրա հավելվածը հասանելի չէ»։

Անգլերենից թարգմանաբար՝ պարզ, մաքուր, ահա այն բառի բացատրությունը, որը կրում է հավելվածը։ Հավելվածի մենեջեր Կարապետ Գյումջիբաշյանը պատմում է, որ դեռ 2017 թվականից տանը երեխաները, կենդանիները և, առհասարակ, աղմկոտ միջավայրը հեռավար հարթակում աշխատելու կամ սովորելու համար վաղուց խնդիր չեն․

«Մեր հավելվածը դեռևս 2017 թվականին է ստեղծվել և այն առաջինն է գեներացրել՝ աղմուկ հեռացնելու գաղափարն առհասարակ։ Պանդեմիայի օրերին 6-7 անգամ ավելի շատ սկսեցին ներբեռնել հավելվածը, կայքի այցելության թիվը կտրուկ աճ գրանցեց, ինչը պայմանավորված է նրանով, որ մարդիկ սկսել էին աշխատել տանից»։

Ինչո՞վ է տարբերվում Startup -ը դասական բիզնես ծրագրից, ինչ Startup — եր կան այսօր Հայաստանում, և ի՞նչ է պետք այն բիզնես դարձնելու համար, Startup Armenia հիմնադրամի բիզնեսի գծով տնօրեն Վարդան Գալաստյանը պատմում է․

«Հայաստանում այսօր մեր հիմնադրամը երկու ծրագիր է անում՝ մեկը մարզերում, մյուսն արդեն վճարովի դպրոց է Երևանում, որտեղ 13-16 տարեկան երեխաները հնարավորություն ունեն սովորելու, թե ի՞նչ է ստարտափը և վերջում գաղափարը վերածելու ստարտափի։ Ստարտափը տարբերվում է դասական բիզնեսից նրանով, որ արագ աճելու հնարավորություն ունի և 3 փուլ է անցնում, վերջին փուլը արժույթային շուկա դուրս գալն է, որից հետո ստարտափը այլևս համարվում է բիզնես։ Օրինակ Krisp -ը դեռևս շարունակում է մնալ ստարտափ»։

Ժամանակակից աշխարհում փոքրիկ գաղափարը հանգիստ կարող է վերածվել ստարտափի։ Կրթության, տարիքի և մի շարք այլ գործոնների կողքին հստակ մրցակցում է գաղափարը, որը կարող է ծնվել անգամ դպրոցական երեխայի մտքում և վերածվել հստակ աշխատող բիզնեսի։

Back to top button