ԿարևորՀասարակություն

Մայրաքաղաքում շարունակվում է ապօրինի առևտրի դեմ պայքարը

Շենգավիթ վարչական շրջանի Առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի աշխատակիցների կատարած ամենօրյա շրջայցի և ուսումնասիրության ընթացքում, խանութներից դուրս՝ ոչ սահմանված վայրում, առևտուր իրականացնելու փաստով կազմվել է արձանագրություն՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն:

Երևանյան փողոցների ու մայթերի տեսքը փչացնելուց բացի ապօրինի բացօթյա առևտուրը վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ նաև մարդու առողջության համար: Մասնագետները կոչ են անում քաղաքացիներին՝ զերծ մնալ փողոցում վաճառվող սննդամթերքից:

📋Առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի աշխատակիցների կատարած ամենօրյա շրջայցի և ուսումնասիրության ընթացքում,…

Gepostet von Շենգավիթ վարչական շրջան am Dienstag, 15. September 2020
Ցուցադրել ավելի
Back to top button
Close