ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Կորոնավիրուսով զբաղվող բուժհաստատությունները տեղում աշխատող հոգեբանների և հոգեբույժների կարիք ունեն

Կորոնավիրուսը և հետկորոնավիրուսային  վիճակը պացիենտները դժվար են հաղթահարում  համավարակի մասին ապատեղեկատվության  պատճառով։ Հասարակությունը  հիվանդության օբյեկտիվ իրականությունը պետք է իմանա, ասել է հոգեբան Անի Ենգիբարյանը։ Վերջինիս խոսքով՝ անհրաժեշտ են  քայլեր իրականացնել, որպեսզի գիտակցական  մակարդակում  մարդն    ընդունի երևույթը  ոչ թե բացասական ֆոնով, այլ   գա ինքնակառավարման։

Իսկ Հայկական հոգեբուժական  ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանի դիտարկմամբ՝ այսօր գործ ունենք հոգեմարմնական խանգարումների հետ, երբ սթրեսներով պայմանավորված, մարդկանց մոտ առաջանում են մարմնական խանգարումներ՝ գանգատվում են գլխացավից, ստամոքսից կամ սրտից։Եվ սկսում են բուժվել դրանց դեմ՝ առանց մտածելու, որ այդ ցավերը կարող են առաջանալ հոգեբանական խնդիրների դեպքում։Հոգեմարմնական խանգարումներով դիմելիությունն առաջիկայում աճելու է, և անհրաժեշտ է օր առաջ պատրաստվել դրան, ասել է ասոցիացիայի նախագահը և ավելացրել, որ առողջապահության նախարարության հետ  այս ուղղությամբ ծրագրեր են նախատեսում։  

Ցուցադրել ավելի
Back to top button
Close