ԿարևորՀասարակություն

Ինչպես կապահովվի բանկոմատների մատչելիությունը հաշմանդամների և տարեցների համար

Հաշվի առնելով համավարակով պայմանավորված անկանխիկ գործարքների անցնելու հրամայականը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը դիմել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին՝ առևտրային բանկերի ավտոմատ գանձման մեքենաների (ATM) մատչելիության ապահովման հարցով։

ԿԲ շրջաբերականում մասնավորապես խորհուրդ է տրվում սարքավորման ֆիզիկական ստեղնաշարի վրա նախատեսել շոշափելի պիտակներ՝ տեսողության հետ խնդիր ունեցող անձանց կողմնորոշելու համար, ապահովել սարքավորման էկրանի վրա արտացոլված տեղեկատվության ձայնային ներկայացում, դրա կրկնություն, էկրանին ներկայացվող տեղեկատվության տառաչափի մեծացման հնարավորության, սարքավորումների տեղակայման ժամանակ ապահովել հաշմանդամություն, սահամանափակ շարժունակություն ունեցող անձանց և տարեց քաղաքացիների համար ֆիզիկական հասանելիություն:

📣Հաշվի առնելով համավարակով պայմանավորված անկանխիկ գործարքների անցնելու հրամայականը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի…

Gepostet von ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն am Dienstag, 15. September 2020
Ցուցադրել ավելի
Back to top button
Close