ԿարևորՀասարակություն

Ինչպե՞ս ենք նշելու Անկախության տոնն այս տարի

Առաջին ալիքի եթերում Անկախության 29-րդ տարեդարձի օրը՝ սեպտեմբերի 21-ին առավոտյան 11:15-ից 11 տարբեր համերգ է սպասվում` նկարահանված Հայաստանի ամենաանսպասելի վայրերում: Լսելու եք Նարեկ Հախնազարյանի ելույթը [Աժդահակի գագաթից], Ֆիլհարմոնիկ նվագախմբի, «Բամբիռի», Արամ MP3-ի, «Գեղարդ» երգեցիկ խմբի, Նորայր Քարտաշյանի ու «Մենուա» բենդի [Երերույքի տաճարից], Իվետա Մուկուչյանի, Գյուրջիև անսամբլի, Հայկ Մելիքյանի [Սարդարապատից] կատարումները, ինչպես նաև տեսնելու եք Կարինի պարը:

Այս ամենից բացի, իրենց ողջյուններն են փոխանցելու մեր սահմանը պահող տղերքը, իրենց փորձով են կիսվելու ինչպես այն մարդիկ ու թիմերը, որոնք հաջողության են հասել հայրենիքում, այնպես էլ բոլորի հարգանքը վայելող այն հայերը, որոնք իրապես գիտեն անկախության նշանակությունը։ Բացի այդ, եթերում կլինեն երիտասարդ դերասաններ, որոնք Վանաձորից կբեմականացնեն անկախության տարիներին գրված տողերը, իսկ աշխարհի տարբեր անկյուններում ապրող մեր հայտնի հայերը կմիանան սպասված գալա համերգին՝ հայկական ստեղծագործություններ կատարելով:

Եվ վերջում՝ ինչ Անկախության օր առանց Մեր Հայրենիքի. «Մեր հողերը» խորագրի շրջանակում թռչնի թռիչքի բարձրությունից կբացահայտենք հայկական ճարտարապետության, մշակույթի ու բնության գեղեցկությունը: Այս ամենը եթերում կլինի 7 ժամվա ընթացքում:

Ինչպե՞ս է անցնելու սեպտեմբերի 21-ն այս տարիԱրդեն ասել ենք, որ վիրտուալ, հիմա մի քիչ ավելին պատմենք: Առաջին ալիքի եթերն…

Gepostet von ՀՀ անկախության օր am Dienstag, 15. September 2020
Ցուցադրել ավելի
Back to top button
Close