ԿարևորՀասարակություն

Իմ օրակարգը ոլորտը բարեփոխելն ու ոլորտում նորություններ բերելն է. Արայիկ Հարությունյան

Եթե հրաժարականի համար հիմքեր լինեն, ինքս դիմում կգրեմ՝ այսօր հրավիրված ասուլիսում ասել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Բողոքները նա կապում է կրթական համակարգում իրականացվող բարեփոխումների փաթեթի հետ: «Որոշ քաղաքական շրջանակների մտահոգությունը կապված է այն հանգամանքի հետ, որ բարեփոխումների արդյունքում ունենալու ենք մի սերունդ, որն այլևս իրենց համար հենք և հիմք չի հանդիսանալու, լինելու է քննադատող և վերլուծող: Իսկ վերլուծելով՝ որոշում կկայացնի, որ երբևէ այդ շրջանակներին չի սատարելու»,-նշել է նախարարը:

Ինչ վերաբերում է բողոքի դուրս եկած խմբերի հետ հանդիպմանը, ապա նա հիշեցրել է, որ նախկինում հանդիպել է բոլոր այն խմբերի հետ, որոնք ունեցել են կոնկրետ օրակարգ: «Եթե օրակարգում կա այնպիսի ծայրահեղ կետ, ինչպիսին հրաժարականն է, ես անիմաստ եմ համարում քննարկել, որովհետև դա իրենց պայքարի ու օրակարգի հարցն է, իմ օրակարգը ոլորտը բարեփոխելն ու ոլորտում նորություններ բերելն է»,- ասել է Արայիկ Հարությունյանը

Ցուցադրել ավելի
Back to top button
Close