ԿարևորՀասարակություն

Աջափնյակում 36 վերելակ կփոխարինվի նորով

Աջափնյակում մեկնարկել են նոր վերելակների տեղադրման աշխատանքները։ Այս տարի վարչական շրջանում նորով կփոխարինվի առաջնահերթ փոխարինման ենթակա 36 վերելակ։

Այս պահին 7 նոր վերելակ է տեղադրվում միաժամանակ չորս հասցեում․

Շինարարների 15/1 առաջին և երկրորդ մուտք՝ մեկական վերելակ
Շինարարների 10/1 առաջին և երկրորդ մուտք՝ մեկական վերելակ
Շինարարների 15/2 առաջին մուտք
Լենինգրադյան 52 շենք առաջին և երկրորդ մուտք

Տեղադրվող նոր վերելակները հարմարեցված են նաև տեսողության, լսողության և հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար։

🏢 Աջափնյակում 36 վերելակ կփոխարինվի նորով————————Աջափնյակում մեկնարկել են նոր վերելակների տեղադրման…

Gepostet von Աջափնյակ վարչական շրջան am Dienstag, 15. September 2020
Ցուցադրել ավելի
Back to top button
Close