ԿարևորՄշակույթ

Կոմպոզիտորների միության Դիլիջանի ստեղծագործական տունը միջազգային կենտրոն դառնալու հավակնություններ ունի

Երբեմնի մշակութային այցեքարտը՝ Կոմպոզիտորների միության Դիլիջանի ստեղծագործական տունը միջազգային ստեղծագործական կենտրոն դառնալու հավակնություններ ունի:

Կոմպոզիտորների միության Դիլիջանի ստեղծագործական տան քոթեջներից մեկում տեղադրվել է հայտնի կոմպոզիտոր Ջոր Տեր Թադևոսյանի հուշաքարը: Հուշաքարի բացմանը ներկա են եղել կոմպոզիտորի ընտանիքի անդամները, երաժիշտ ընկերները:

Միջոցառմանը մասնակցել է նաև Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Մարզպետը նշել է, որ այս կենտրոնի զարգացումը կապում է Տավուշի և Դիլիջանի մշակութային, զբոսաշրջային, կրթական զարգացման ծրագրերի հետ.

«Առաջին հերթին ամենամեծ արժեքը հենց այդ պատմությունն է, որը առկա է այստեղ: Անցյալ տարի մենք ձևակերպեցինք կոմպոզիտորների տան զարգացման ծրագիրը: Մենք հավակնում ենք իսկապես ունենալ համաշխարհային մակարդակի կենտրոն»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ևս Դիլիջանի այս կենտրոնում մեծ ներուժ է տեսնում: «Հսկայական հնարավորություն կա, որպեսզի Դիլիջանի կոմպոզիտորների տունը վերածվի միջազգային,ստեղծագործական, զբոսաշրջային և ընդհանրապես մշակութային իրադարձությունների կենտրոնի»: Միջոցառման մասին մանրամասն՝ տեսանյութում:

Back to top button