ԿարևորՍպորտ

Հայ աթլետները երկու մեդալ են նվաճել Բալկանյան երկրների Մ-20 առաջնությունում

Սեպտեմբերի 12-13-ը Ստամբուլում կայացել է Բալկանյան երկրների մինչև 20 տարեկանների առաջնությունը, որում Հայաստանի աթլետիկայի երիտասարդական հավաքականը երկու մեդալ է նվաճել: 15.55 մ արդյունքով արծաթե մեդալ է նվաճել եռացատկորդ Ռազմիկ Ղազարյանը, իսկ հեռացատկորդ Գոռ Բեգլարյանը 7,53 մ արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր:

Բալկանյան երկրների մինչև 20 տարեկանների առաջնությանը մասնակցել է 13 երկրի ավելի քան 200 մարզիկ, մեդալների թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը: Առաջնությանը մասնակցել են նաև Ռաֆիկ Օհանյանը, Դավիթ Սարգսյանը, Արամ Արամյանը, Նարեկ Սրապոնյանը և Սոնա Ադամյանը:

Հավելենք, որ սեպտեմբերի 19-20-ը Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում կայանալու է Բալկանյան երկրների մեծահասակների առաջնությունը, որտեղ Հայաստանը կներկայացնի 12 մարզիկ:

Ցուցադրել ավելի
Back to top button