ԿարևորՍպորտ

Լեւոն Արոնյանը Chess9LX մրցաշարում գրավեց երրորդ տեղը

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը Ֆիշերի շախմատ Chess9LX օնլայն մրցաշարային աղյուսակում 5,5 միավորով գրավել է 3-րդ հորիզոնականը՝ կիսելով այն ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ: Վերջին տուրում նա ոչ ոքի արդյունք է գրանցել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ խաղում:

Առաջին տեղն իրենց 6 միավորներով կիսել են Մագնուս Կարլսենն ու ամերիկացի Հիկարու Նակամուրան:

Վերջին տուրերում Արոնյանի մրցակիցներն էին նաև աշխարհի 13-րդ չեմպիոն, ռուսաստանցի Գարի Կասպարովը և ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը։ Գարի Կասպարովի հետ խաղում նա ոչ ոքի էր գրանցել, իսկ Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ՝ պարտություն:

Մրցանակային հիմնադրամը 150 հազար ԱՄՆ դոլար է:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը «Ֆիշեր» մրցաշարի կրկնակի հաղթող է / 2006 – 2007թթ․ /։

Ցուցադրել ավելի
Back to top button