Հայկական հարց

Ի՞նչ լուծում էր ստացել Հայկական հարցը Կարսի պայմանագրով․ «Հայկական հարց»

Կարսում ընթացող բանակցություններում թուրքական պատվիրակության նախագահ Քյազիմ Կարաբեքիրը նշում էր, որ օրակարգից դուրս է եկել Սևրի պայմանագիրը:

Թուրքիայի պահանջները չկատարելու դեպքում նա սպառնում էր դադարեցնել բանակցությունները, երբ հատկապես խոսք էր գնում հայկական տարածքների մասին:

Արդեն 1922 թվականի մարտի 1-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովում Մուստաֆա Քեմալը պաշտոնապես հայտարարում է, որ Մոսկվայի և Կարսի պայմանագրերով փակվել է Սևրի պայմանագրի հարցը, իսկ Կարսի պայմանագրով էլ իր լուծումն է ստացել Հայկական հարցը:

Թեմային է անդրադառնում ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ Քրիստինե Մելքոնյանը: Ճակատագրական պայմանագրեր՝ մաս 7-րդ:

Back to top button