ԿարևորՀասարակություն

Այսօր նախակրթարաններ բացվեցին Գեղադիր և Գեղարոտ համայնքներում

Արագածոտնի մարզի Գեղադիր և Գեղարոտ համայնքներում այսօր նախակրթարաններ են բացվել: ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանն այս մասին հայտնել է ֆեյսբուքի իր էջում՝ նշելով, որ դրանք այս տարվի նախատեսված 21 նոր նախակրթարանների թվում են:

«Կրթության բարելավում» ծրագրի «Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի շրջանակում 2020 թվականի ընթացքում հիմնվել է 21 նախակրթարան, որտեղ կհաճախի մոտ 450 սան:

Նախակրթարաններ են բացվում՝

Արարատում
1. Արարատ քաղաք
2. Գետազատ համայնք
3. Նոր կյանք համայնք
4. Նարեկ համայնք
5. Դվին համայնք

Արմավիրում
1. Նոր Ամասիա քաղաք
2. Այգեվան համայնք
3. Բագարան համայնք
4. Խանջյան համայնք
5. Դաշտ համայնք
6. Արաքս համայնք

Գեղարքունիքում
1. Վարդենիս քաղաք
2. Երանոս համայնք
3. Լուսակունք համայնք
4. Գավառ քաղաք
5. Վերին Գետաշեն համայնք

Արագածոտնում
1. Գեղադիր համայնք
2. Գեղարոտ համայնք

Սյունիքում
1. Քարաշեն համայնք
2. Վաղատուր համայնք
3. Սպանդարյան համայնք

Back to top button