ԿարևորՀասարակություն

Նորապսակների այգին՝ ամուր ընտանիքի խորհրդանիշ

Կապանում պաշտոնապես շահագործման է հանձնվել Արամ Մանուկյան 1 փողոցում կառուցված Նորապսակների այգին, որը նախագծվել և կառուցվել է մոսկվայաբնակ բարերար Գագիկ Ազատի Մելքումյանի միջոցներով։

Հանդիսավոր բացմանը ներկա են եղել և շնորհավորանքի խոսքով հանդես են եկել Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը և Կապանի պատվավոր քաղաքացի Էդիկ Բարսեղյանը։

Համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել բարերարին՝ քաղաքին նման հրաշալի նվեր մատուցելու համար և հույս հայտնել, որ նմանատիպ նախաձեռնությունները շարունակական բնույթ կկրեն համայնքում։

Այգին առանձնանում է կենտրոնական հատվածում տեղակայված ամուսնական մատանիներով, լուսային գեղեցիկ լուծումներով, զանազան դեկորատիվ ծառերով և թփերով։

«Համոզված ենք, որ նորաստեղծ այգին կդառնա համայնքի առաջին խոհրդանշական տարածքը՝ լինելով նշանակալի վայր նորապսակների և գրավչության կետ զբոսաշրջիկների համար»,- նշված է Կապանի համայնքապետարանի տարածած հողորդագրությունում։

Back to top button