Ստարտափ Հայաստան

Եթե գործի մեջ լավագույնն ես լինում, դա չի կարող ֆինանսական հանգստություն չբերել․ Ռուբեն Սահակյան․ «Ստարտափ Հայաստան»

Ռուբենն առաջին կուրսում հասկացավ, որ ընտրած շինարարի մասնագիտությամբ հետագայում չի աշխատելու։

Ռուբենի պատմության սկիզբը լսելիս, կթվա, թե նա թևնոցների բիզնեսով է զբաղվում, իրականում ամեն ինչ այլ է։

Թևնոցները պատրաստելուց հետո Ռուբենը հասկացավ, որ ավելին է ուզում, ստեղծել մի բան, որը ստեղծագործողին անսահմանափակ հնարավորություններ կտա։

Սկսեց ձեռագործ պայուսակներ պատրաստել։ Պայուսակներն ամբողջությամբ կարվում են ձեռքով։ Որևէ մեքենայացված բան չկա։

Ռուբենի գործիքները մի քանիսն են, կատակով ասում է, որ մի ամբողջ գործարան կարող է տեղավորել իր գրպանում, որտեղ ցանկանա կկարողանա կարել պայուսակը, միայն թե հավատարիմ գործիքները ձեռքի տակ լինեն, մատներն էլ պատրաստ արարելու։

Ռուբենը ժպիտով է հիշում ստեղծած առաջին պայուսակը։ Այն ոչ ոք չի տեսել, բացի իրենից։ Նրա աչքի համար այն չէր, ինչը կարելի է հպարտությամբ ցույց տալ մարդկանց որպես առաջին ծնունդ։

Ռուբենի պատրաստած պայուսակները արտաքինից նուրբ են, կանացի, իրականում պինդ, դիմացկուն։ Սա որակի խնդիր չէ, սա զգալու և զգացածը ստեղծագործության միջոցով արտահայտելու խնդիր է։

Ապագան խոստումնալից է։ Աշխատանքը շարունակելու է նույն ռեժիմով, նույն եռանդով և նոր գաղափարներով։

Ոչինչ, որ իր մոտից պայուսակ գնած կանայք գուցե երկար տարիներ էլ իրենից պայուսակ չգնեն, բայց Ռուբենը որակը չի գցելու, կաևոր նպատակ ունի, որի իրականացման համար լուրջ է տրամադրված, եթե ոչ ինքը, ապա իր ժառանգները հաստատ կտեսնեն իր աշխատանքների արդյունքը։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close