ԿարևորՀասարակություն

Մինչև 2021-ի հունվարի 11-ը զինվորներին տեսակցելը կարգելվի

ՀՀ կառավարությունը արտակարգ դրության ավարտից հետո կարանտին է սահմանել։ Կարանտինը կգործի այսօրվանից մինչև 2021 թ-ի հունվարի 11-ը։

Այդ ընթացքում մի շարք սահմանափակումներ կգործեն։

Մասնավորապես՝ ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերում արգելվում են`

1) տեսակցությունները (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի)․

2) շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակումները և արձակուրդները (բացառությամբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ ենթակետի հիմքով նախատեսված ընտանիքի անդամի (կին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) մահվան դեպքերի):

Back to top button