Մտքի ուժը

Համավարակը, շունն ու ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի առաջարկները․ «Մտքի ուժը»

Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում  կատարված գիտական աշխատանքները տնտեսության տարբեր ոլորտներում ներդնելու առաջարկները շատ են։ Դրանց մեծ մասը, սակայն, մնացել է  գիտական կենտրոնի  կամ մասնաճյուղ լաբորատորիաների պատերի ներսում։ Այստեղ որոշել են, որ պետական որևէ կառույցի դուռ չեն թակելու և ինքուրույն իրենց առաջարկները կիրառության մեջ կդնեն։  

Թագավարակի համավարակը խանգարեց ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտին նշելու 1980 թ. հիմնադրված գիտական այս կենտրոնի 40-ամյակը։

Հյուրեր էին սպասվում տարբեր երկրներից՝ հիմնականում ՌԴ-ից։ Պլանները չեղարկվեցին, սակայն ինստիտուտում հույս ունեն, որ տարեվերջին կկարողանան կազմակերպել միջոցառումը։  

Հրաչյա Ներսիսյան 25 հասցեում գտնվող ինստիտուտն, որն ի սկզբանե կատարում էր հիմնականում կրկնակի նշանակության աշխատանքներ, պետք է ունենար ավելի մեծ տարածք, և մուտքը ինստիտուտ պետք է սահմանափակված լիներ:      

«Գիտությամբ զբաղվում են միայն նրանք, ովքեր սիրահարված են գիտությանը»,- ասում է ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արտակ Մկրտչյանը։

Պարզվում է՝ միայն սերը գիտության հանդեպ բավարար չէ։ Այս կենտրոնի աշխատանքներին ուշի-ուշով հետևում է նաև տնօրենի շունը։

Back to top button