ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Հայաստանի վեցամսյա արտակարգ դրությունը․ ամփոփում են պարետի խորհրդականները

«Օդային ճանապարհով  Հայաստան մուտք գործող քաղաքացիներն  առաջիկայում  «Զվարթնոց»  օդանավակայանում նմուշառման հնարավորություն կունենան»,-«Ռադիոլուրի հյուրասրահ»–ում ասել է փոխվարչապետ Տիգրան  Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը։ Նա  նշել է, որ  ժամանող քաղաքացիները ընտրության հնարավորություն ունեն՝ կարող են 14 օր ինքնամեկուսանալ  կամ օդանավակայանում թեստ հանձնել և ինքնամեկուսացման վայրում սպասել թեստի պատասխանին։ Եթե այն բացասական լինի, կարող են ժամկետից  շուտ դուրս գալ ինքնամեկուսացումից։ Վերահսկողությունը բոլոր դեպքերում նույնն է՝ անկախ նրանից՝   ժամանողը  Հայաստանի՞ ,   թե՞ օտարերկրյա քաղաքացի է։ 

Փոխվարչապետ Տիգրան  Ավինյանի խորհրդական Անետա Բաբայանն էլ հայտնել է, որ  դիմակները մեզ հետ կլինեն տևական ժամանակ։ Նրա փոխանցմամբ՝   այս  պահի կարգավորումներով հանրակրթական հաստատություններում   դիմակները պարտադիր են, դիմավահաններ չեն թույլատրվում։ 

Փոխվարչապետ  Ավինյանի խորհրդականների հետ ամփոփել ենք պարետատան վեցամսյա գործունեությունը։  Նրանք  կարծում են, որ աշխատանքի  արդյունավետությունը գնահատել  ու ամփոփիչ գնահատականներ տալ հնարավոր կլինի   համավարակը հաղթահարելուց հետո։

Back to top button