ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Ռուսական պատվաստանյութի փորձարկումներին Հայաստանը չի մասնակցի

Առողջապահության նախարարությունը շարունակում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ձեռքբերման  բանակցությունները։

Արդեն մի քանի ամիս է գերատեսչությունն աշխատում է միջազգային գործընկերների հետ, հետևում է նոր պատվաստանյութերի ստեղծման  ու փորձարկման  գործընթացներին,

«Ռադիոլուրի հյուրասրահ»–ում ասել  առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։  Ռուսական պատվաստանյութի արդյունավետությունը  քննարկել են ռուս գործընկերների հետ, հետևում են,  թե ինչպիսի զարգացում կունենա փորձարկումների երրորդ փուլը։

Հայաստանը եթե ցանկություն ունենա մասնակցել ռուսական պատվաստանյութի փորձարկումներին, ապա դա լինելու է  միայն կամավորության սկզբունքով, սակայն այս պահին նման որևէ բանակցություն չի վարվում։   

Հայաստանը գտնվում է  պատվաստանյութի միասնական գնման գործընթացի համար ստեղծված  միջազգային պլատֆորմում, որի միջոցով  ԱՀԿ–ի կողմից  գրանցված պատվաստանյութերը  հասանելի կլինեն երկրներին բնակչության 3 տոկոսի չափով։ 

Ներկա պահին Հայաստանին առաջարկվել են  մի քանի տարբերակներ, որոնք քննարկվում են, ասել է առողջապահության փոխնախարարը։  

Back to top button