ԿարևորՄիջազգային

Բեյրութի նավահանգստում նոր հրդեհ է բռնկվել

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի տարածքում նոր հրդեհ է բռնկվել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ կրակը բռնկվել է այն վայրի մոտ, որտեղ օգոստոսի 4-ին ողբերգական պայթյուն է տեղի ունեցել։

Al Arabia հեռուստաընկերությունը հայտնել է, որ հրդեհը սկսվել է ավտոմեքենաների անվադողերի և վառելիքի և քսանյութերի պահեստում, որը գտնվում է նավահանգստի տարածքում։

Հրդեհի պատճառը հայտնի չէ։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ հաշվարկներ և շտապօգնության մեքենաներ։ Աշխատողները շտապ հեռանում են նավահանգստի տարածքից։

Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում հզոր պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով 190 մարդ էր մահացել, 6500 մարդ՝ վիրավորվել։ Ավերվել և վնասվել են հազարավոր տներ, ավելի քան 300 հազար մարդ մնացել է անօթևան։

Back to top button