ԿարևորՀասարակություն
Ֆիոլետովոյից մինչև Դիլիջան հատվածը փակ կլինի երթևեկության համար


ՀՀ տարածքների կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ Մ-8‚ Վանաձոր_Դիլիջան (կմ 33+500- կմ 40+000) հատվածում կատարվող հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 10-ին և 11-ին՝ ժամը 09.00-19.00‚ Ֆիոլետովո համայնքի սկզբնամասից մինչև Դիլիջան քաղաքի մուտքի մոտ հատվածը փակ կլինի երթևեկության համար։
Նախարարությունը պատճառվող անհարմարության համար հայցում է վարորդների ներողամտությունը և հորդորում ենք զերծ մնալ տվյալ հատվածով երթևեկելուց։