ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Երևանը կարող է հակազդել Անկարայի արցախյան նկրտումներին

«Կարծում եմ՝ օրակարգի հիմնական հարցը պիտի լինի, թե ինչ փաստաթուղթ է դրված բանակցային սեղանին, քանի որ այս հարցի վերաբերյալ կան հակասական լուրեր. մեր ԱԳՆ-ն ասում է, որ Մադրիդյան սկզբունքներն այլևս դրված չեն բանակցային սեղանին, մինչդեռ ՌԴ արտգործնախարարը խոսում է հենց այդ սկզբունքների մասին: Կարծում եմ՝ պետք է հստակեցվի, թե բանակցային հիմքը որն է»,- «Ռադիոլուրի հյուրասրահ»–ում ասել է քաղաքագետ, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը՝ պատասխանելով հարցին,  թե քննարկման  ինչ օրակարգ է ունենալու  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային հաջորդ այցն ու տավուշյան սրացումից հետո արտգործնախարարների մակարդակով առաջին հանդիպումը։

Անդրադառնալով  արցախյան հարցում Բաքվին Անկարայի ցուցաբերած անվերապահ աջակցությանն ու թուրքական վերնախավի աճող հավակնություններին՝ Արա Պապյանը նշել է դրանց հակազդելու ճանապարհները:

Back to top button