ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Երբևէ չի սահմանվել այնպիսի դրույթ, որ բանակ զորակոչվում են բացառապես առողջները

 «Հնարավոր  է  զորակոչիկը  գործնականում առողջ չլինի,  ունենա մի քանի տարբեր հիվանդություններ, բայց համարվի  պիտանի  զինվորական ծառայության համար ու զորակոչվի բանակ»,– «Ռադիոլուրի  հյուրասրահ»-ում ասել  է ՊՆ  զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության զորակոչի վարչության պետ, գնդապետ Արեն Սարգսյանը։ 

Ըստ Սարգսյանի՝  եթե անձը ճանաչվում է  պիտանի՝  զինվորական  ծառայության սահմանափակումով,  ապա դա  չի նշանակում, որ նա մարտական հերթապահություն չի կարող անցնել։

«Մարտական հերթապահությունից ազատվում  են տեսողական, լսողական, հոգեկան և մի քանի այլ հիվանդությունների դեպքում։ Օրինակ՝ եթե  զորակոչիկը  բժշկական փաստաթղթերով էպիլեպսիա  ունի, բայց  վերջին մի քանի տարվա ընթացքում  նույն փաստաթղթերով արձանագրված  նոպա չի ունեցել,   ապա ճանաչվում  է պիտանի սահմանափակումով  ու զորակոչվում  բանակ»,–ասում է Սարգսյանը։

Իսկ ի՞նչ ճակատագիր է սպասվում այն  երիտասարդներին, որոնք  խուսափել են  զինվորական ծառայությունից ու այս պահին  հետախուզման մեջ են։

Հիշեցենք, որ  2020թ․ հունվարից չի գործում «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքը, որը կարգավորում էր զորակոչից խուսափած և հայրենիք վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների զորակոչի խնդիրները։  Այդ օրենքը բաց թողած զորակոչերի քանակին  համապատասխան  պետական տուրք վճարելու  և քրեական պատասխանատվությունից ազատվելու հնարավորություն էր տալիս:

Այժմ  այդ խնդիրները որևէ կարգավորում չեն ստանում։ 

Մշակվում է նոր օրենսդրական նախագիծ, որի մասին խոսել ենք ՊՆ ներկայացուցչի  հետ։

Back to top button