ԿարևորՀասարակություն
Ստեփանակերտի շենքերի տանիքները երեք տարում կվերանորոգվեն

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ 3 տարում ամբողջությամբ կավարտեն մայրաքաղաքի՝ բոլոր շենքերի տանիքների կապիտալ վերանորոգումը։
«Ինչպես և խոստացել էի: Այս տեմպով 3 տարում ամբողջությամբ կավարտենք մայրաքաղաքի՝ հերթացուցակում գտնվող բոլոր շենքերի տանիքների կապիտալ վերանորոգումը:
Ազբոշիֆերի փոխարեն՝ ծածկն իրականացվում է գունավոր, մետաղյա որակյալ թիթեղով: Զուգահեռ կբարեկարգվեն նաև շենքերի շքամուտքերն ու բակերը:
Միասին՝ դեպի բարեկեցիկ ապագա»,-ԱՀ նախագահ Հարությունյանը: