Հայկական հարց

Կարսի պայմանագրի միջոցով փորձ էր արվում չեղարկել Սևրի պայմանագիրը․ «Հայկական հարց»

Կարսի կոնֆերանսի նպատակն էր պարտադրել հայկական պատվիրակությանն, որ իր ստորագրությունը դնի Մոսկվայի պայմանագրի տակ:

Այս առումով բացասական դեր խաղաց Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչ Յակով Գանեցկին: Նա կարողացավ մեծ ճնշում գործադրել Խորհրդային Հայաստանի պատվիրակների վրա:

Բացի այդ՝ խաբեություն էր այն պնդումը, որ եթե հայկական կողմը չստորագրի, ապա ուժի մեջ կմտնի Ալեքսանդրապոլի պայմանագիրը:

Գործադրվող ճնշումը և նման կեղծ փաստարկներն, այնինչ, հակասում էին միջազգային պայմանագրային իրավունքին:

Թեմային է անդրադառնում ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մարուքյանը: Ճակատագրական պայմանագրեր՝ մաս 4-րդ:

Ցուցադրել ավելի
Back to top button