

Հայաստանի ազգային հավաքականն ու ՀՖՖ պատվիրակությունը սեպտեմբերի 3-ին չարտերային թռիչքով մեկնեցին Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիե, որտեղ երկու օր անց՝ սեպտեմբերի 5-ին, կկայանա ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի առաջին տուրի Հյուսիսային Մակեդոնիա — Հայաստան հանդիպումը:
Այս մասին հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից: